Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

09 հոկ 2019 17:10

Բաքուն կմտածի. Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանում հզոր ատոմակայան կառուցել

Ադրբեջանը դիտարկում է Ռուսաստանի առաջարկը՝ երկրի տարածքում ատոմակայան կառուցելու մասին: Այս մասին, ինչպես հայտնում է Minval.az-ը, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:


Լրագրողների հետ զրույցում Շահբազովը մասնավորապես ասել է, որ Ռուսաստանն այս ոլորտում մեծ փորձ ունի և նման նախագծեր՝ ամբողջ աշխարհում:
«Ռուսաստանի կողմից առաջարկ է արվել Ադրբեջանին, և մենք քննարկում ենք այն, բայց որևէ կոնկրետ բանի մասին խոսելը դեռևս վաղ է»,- ասել է նա լրագրողներին:

Օրեր առաջ Սոչիում «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում ռուսական կողմն ադրբեջանական կողմին առաջարկել էր Ադրբեջանում հզոր ատոմակայան կառուցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր