Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

11 հոկ 2019 13:22

Ինձ քիչ է հուզում , որ ես Ադրբեջանի «սեւ ցուցակում» եմ.Մենք բոլորս կիսում ենք այս հողի հանդեպ համակրանքը

Արցախում լինելը մեր իրավունքն ու պարտավորությունն է: Մենք պարտավոր ենք լինել այստեղ եւ աջակցել Արցախի արի ժողովրդին: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» համաժողովի ժամանակ հայտարարել է Աալստի (Ֆլանդրիա) առաջին փոխքաղաքապետ Կարիմ Վան Օվերմայերը:
«Մեր խնդիրն է դադարեցնել շրջափակումն ու հնարավորինս օգնել»,- հայտարարել է նա:


Օվերմայերը նշել է, որ ներկայացնում է Բելգիայի հոլանդական մասն ու եկել է իր 3 գործընկերների հետ: «Մենք բոլորս կիսում ենք այս հողի հանդեպ համակրանքը»,- նշել է նա՝ հավելելով, որ սա արդեն իր երրորդ այցն է, եւ որ Ֆլանդրիայում ընդունել է Հայաստանի եւ Արցախի պատվիրակություններին:
«Անշուշտ, բոլոր երկրները տարբեր կարծիքներ եւ մոտեցումներ ունեն: Սակայն մեզ միավորում է Արցախի հետ բարեկամությունը: Եվ մենք բոլորս Ադրբեջանի «սեւ ցուցակում» ենք: Կարող եմ նաեւ կանխագուշակել, որ Բելգիա վերադառնալուն պես բազմաթիվ նամակներ կստանամ Ադրբեջանից, կփորձեն ճնշում գործադրել, նամակներ ուղարկել քաղաքապետարան: Կարող եմ հավաստիացնել՝ այդ ամենն անօգուտ կլինի: «Սեւ ցուցակում» լինելը հաճելի է: Ո՞ւմ են ներառել այդ ցուցակում: Անկեղծ լինեմ՝ չեն ներառում թույլերին եւ անձեռներեցներին: Սակայն ինձ քիչ է հուզում այն, որ ես «սեւ ցուցակում» եմ: Աշխարհում 195 երկիր կա: Ադրբեջան կարող եմ չգնալ: Մեկ կյանքի համար 194 երկիրը բավարար է»,- հայտարարել է Աալստի առաջին փոխքաղաքապետը:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր