Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»    

12 հոկ 2019 14:00

Մնալը կենաց-մահու խնդիր էր.դժոխային գիշեր անցկացրեցինք.Հալեպ հասած հայերը պատմել են

Սիրիայի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում եղած իրավիճակի մասին:  Հալեպի «Գանձասար» պարբերականը զրուցել է Հալեպ հասած Սարգիս Նազարյանի եւ Վանէս Քեչէրյանի հետ:  Նրանք Թել Աբյադում էին աշխատանքի նպատակով:

«Նախքան պատերազմը մեր գործը շատ լավ էր: Աշխատում էինք, մեր արդար վաստակն էինք  վայելում: Երբ օրեր առաջ թուրքական հարձակումը սկսվեց, կրակ տեղաց Թել Աբյադի ուղղությամբ:  Թուրքական զինված ուժերն օդային, ցամաքային ճանապարհով սկսեցին կրակել Թել Աբյադի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այդտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր, չէինք կարող մնալ: Ամեն բան թողեցինք և դուրս եկանք: Այդ ժամանակ դժոխային գիշեր անցկացրեցինք: Թուրքական սահմանի մոտ Սիրիայի հյուսիսարևելյան գյուղերը բուռն հրթիռակոծման ենթարկվեցին»,-ասել է Վանէս Քեչէրյանը:
Սարգիս Նազարյանը նշել էր, որ Հալեպում իրենց շատ լավ են դիմավորել:
«Հիմա իրավիճակն անորոշ է, սպասման մեջ ենք»,- ասել է Նազարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր