Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

12 հոկ 2019 15:07

Տղերք, Փաշինյանը ձեր աջակցության ու PR կարիքը չունի. Ղազինյանը` հանրապետականներին

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում Ադրբեջանի ղեկավարները մեկ անգամ չէ, որ «ծեծ են կերել» Հայաստանի ղեկավարների կողմից: Այս մասին իր ֆեհսբուքյան էջում գրել է  «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Երեկ հանրապետականներն ու իմքայլականները համատեղ խրախճանք էին կազմակերպել, հրճվում էին Փաշինյանի Աշխաբադում ունեցած ելույթով։ Հանրապետականները հերթական առիթը ստացան Նժդեհի կարևորությունն հիշեցնելու, իսկ իրենցքայլականները մեծ պաթոսով տարածում էին Փաշինյանի հայրենասիրությունն ու Ալիևի <<պորտը տեղը դնելու>> մասին տեղելությունը։


Լավ, մի հարց. Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ, ի՞նչ արտառոց բան կար դրա մեջ, գլուխը կապեր ու լռե՞ր։ Հատկապես որ նրան տրվել է բավարար ժամանակ պատասխանը մշակելու համար։ Մնում էր միայն վարժ առոգանությամբ կարդալ։
Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում Ադրբեջանի ղեկավարները մեկ անգամ չէ, որ «ծեծ են կերել» Հայաստանի ղեկավարների կողմից։
Եթե իրենցքայլականների վարքագիծը դեռ կարելի է հասկանալ, հանրապետականներին ոչ մի կերպ չեմ հասկանում։ Երեկ իրենք մոռացել էին, որ ընդդիմություն են և առաջնորդվում էին «լավին լավ ասենք» կլասիկ ընդդիմության հոգեբանությամբ։
Տղերք, Փաշինյանը ձեր աջակցության ու PR կարիքը չունի, իսկ եթե որոշել եք դուք PRվեք իր ֆոնին, ասեմ որ չի ստացվել։
Ասեմ նույնիսկ ավելին. Նժդեհը, որ ձեր, ոչ Փաշինյանի պաշտպանության ու PR կարիքը չունի, նրա անունը Հայաստանի պատմության մեջ գրված է ոսկե տառերով։
Հ.Գ. Դե իսկ Ռուսաստանում արդեն վաղուց հասկացել են, թե ով է Նժդեհը Հայաստանի ու Հայ ժողովրդի համար և ոչ մի Ալիև չի կարող նսեմացնել նրա հերոսական կենսագրության դրվագները ու վաստակը Հայկական պետականությանը»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր