Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

14 հոկ 2019 13:33

Տեսանյութ. Փաշինյան-Ալիև երկխոսությունը ռազմական գործողությունների սկսման նախաբան է

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ժամանակ Փաշինյան-Ալիև երկխոսությունը ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ռազմական գործողությունների սկսման նախաբան է որակում: Գևորգյանն ասում է՝ Ալիևին այսպես խոսելու հնարավորություն տվել է հենց վարչապետը:
«Փաշինյան-Ալիև հանդիպումը բնորոշում եմ՝ որպես ռազմական գործողությունների սկսման նախաբան: Այսօր ՀՀ իշխանությունն իր ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի և ադրբեջանի ժողովրդի համար՝ նման գռեհիկ և մարտական կոչերով հանդես գալու: Եթե, Աստված չանի, ռազմական գործողությունները սկսվեն հիմա, ի՞նչ է լինելու, ո՞նց ենք հետ շպրտելու: Առաջնագիծն առանց թիկունքի՝ թունավորված ու բաժանված ժողովրդով, շատ վտանգավոր է: Եթե ինչ-որ հաջողության հասենեն մեր թշնամիները, ապա մեղավորը կլինի այս իշխանության վարած քաղաքականությունը»,- ասաց Գևորգ Գևորգյանը:
Գևորգ Գևորգյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից  Գարեգին Նժդեհի մասին խոսելն անհեթեթություն է, քանի որ նա իր երկրի հերոսներին հետապնդում է ու արժեզրկում:
«Նժդեհի մասին խոսելն անհեթեթություն է, երբ իրենց հերոսները «քայլածներն ու պառկածներն» են, երբ թշնամություն է շուրջբոլորը, դրանից հետո խոսել նորից Նժդեհի մասին՝ դա պոպուլիստական դրսևորում է: Եթե ինքը նման պատասխան չտար, ի՞նչ էին անելու իրեն, ինքն անում է այն, ինչ կարող է՝ խոսում է»,- պնդում է Գևորգ Գևորգյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր