Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

14 հոկ 2019 16:18

Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը. սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ

Բժշկական փորձաքննությունը եկել է եզրակացության, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, սեռական ոտնձգություններ է կատարել դուստրերի նկատմամբ և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ:  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Mash Թելեգրամ-ալիքը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին:

Ում նկատմամբ է  հատկապես Խաչատուրյանը սեռական հակում ունեցել, չի հստակեցվում, բայց հիշատակվում է, որ դա տեղի է ունեցել նվազագույնը վեց ամիս: Եզրակացության համաձայն,  Մ. Խաչատուրյանի մոտ հայտնաբերել են հիպերդերային համախտանիշ. տղամարդը արհամարհում է կանանց և նրանց հետ հարաբերություններում ցուցադրաբար արտահայտում է իր դոմինանտությունը, մասնավորապես վիրավորում, նվաստացնում, սպառնում, բռնություն կիրառում, նաև զենքի օգտագործմամբ: Հանձնաժողովը եզրակացրել է, որ նա որևէ քրոնիկ հոգեկան խանգարում կամ թուլամտություն չի ունեցել:
Միաժամանակ փորձագետները նրա մոտ հայտնաբերել են խառը տիպի հոգեկան խանգարում: Տարբեր հիվանդությունների ֆոնի վրա, որոնք ուղեկցվում էին հոգնածությամբ, գլխի ծանրությամբ և քնի խանգարումով, նրա մոտ սկսվել է անկայուն տրամադրություն, կոնֆլիկտայնություն, պոռթկունություն, մեղքի զգացում: Բժիշկները չեն հաստատել, որ նա ունեցել է կախվածություն ալկոհոլից կամ թմրանյութերից:

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։  Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները  ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր