Թուրքիային մեծ պատժամիջոցներ են մոտենում,Մարդիկ իսկապես կարծո՞ւմ են, որ մենք պիտի պատերազմենք Թուրքիայի հետ
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2018/12/erdogan_tramp_esas_55-800x480.jpg)
Նա, մասնավորապես, նշել է. «FOX հեռուստաընկերության մեկնաբան Բրայան Քիլմեադը ամեն ինչ սխալ է հասկացել: Մենք չենք խառնվի մի այնպիսի պատերազմի, որտեղ կողմերն իրար հետ պատերազմում են ավելի քան 200 տարի: Եվրոպան հնարավորություն ուներ խառնվելու և վերադարձնելու իր՝ ԴԱԻՇ-ի բանտարկյալներին, բայց դրա գինը ձեռնտու չէր նրան: «Թող ԱՄՆ-ը վճարի»,- ասացին նրանք:
….Քրդերը կարող են ազատել գրոհայիններից ոմանց՝ պատերազմում մեզ ներգրավելու նպատակով: Նրանք հեշտորեն կարող են հետ վերադարձվել Թուրքիայի կամ այլ եվրոպական երկրների կողմից, բայց վերջիններս պիտի արագ գործեն: Թուրքիային մեծ պատժամիջոցներ են մոտենում: Մարդիկ իսկապես կարծո՞ւմ են, որ մենք պիտի պատերազմենք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Վերջ չունեցող պատերազմները պիտի ավարտվեն»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: