Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 հոկ 2019 16:55

Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան

Օրերս ակտիվ քննարկվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրությամբ պաստառները, որի համար պետական բյուջեից հատկացվել է 48 900 000 դրամ:
 «Ազատություն» ռ/կ-ի եթերում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Ժողովդրավարական երկրներում նման բաներ չեն անում: Ես կարծում եմ, սա շատ սխալ և անընդունելի բան է: Չգիտեմ՝ ով է խորհուրդ տվել, ով է մտածել»:
Պատգամավորի խոսքով՝ այստեղ շահերի բախում կա, քանի որ տենդերը առանց մրցույթի ստացել է այն ընկերությունը, որը հրատարակել է ՀՀ վարչապետի հեղինակած գիրքը: «Լավ կլինի, որ վարչապետը ետ կանգնի իր այդ գաղափարից և անվավեր ճանաչեն այս մրցույթը և այդ գումարը ուղղեն մեկ այլ ավելի նորմալ նպատակի համար: Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք: Սա ո՛չ Սովետական միությունն է, ոչ Կիմ Չեն Ինի Կորեան: Լեգիտիմ ղեկավար լինելը չի նշանակում պետական փողերը ծախսել խոսքերը տարածելու համար»,-ընդգծեց Մարուքյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր