Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք
-Բարև
ալիսա:
-Բարև
Նիկոլ:
-Տեսա՞ր
Ալիևի պորտը ոնց տեղը դրեցի:
-Նիկոլ,
դու նման ես՝ մի տեսակ երեխեք որ կան.. երբ, հայրը գովում է, ինքն էլ հավատում է:
Ձեր ժողովուրդը 70 տարի՝ նույնիսկ 90 տարի, Մյասնիկովի
մասին՝ կարծեմ «Զանգեզուր» ֆիլմն է նայել: Էնտեղ մի դրվագ կա. մեկը մտնում է Մյասնիկովի
մոտ ու ասում «լավ լուր Զանգեզուրից՝ հայերը կոտորեցին դաշնակներին, Նժդեհն էլ փախավ
Պարսկաստան»:
Նիկոլ եթե դու՝ առանց նարկոզի, հացի դանակով, Ալիևի քիթն էլ վիրահատես էֆեկտը 2 օր
է տևելու, ժողովուրդը սոված է:
-Ալիսա
7% տնտեսական աճ ենք արձանագրել:
-Նիկոլ,
այդ 7%-ը տար մտցրու եվրոպացիների... այդ թվերը կայացած երկրների համար են:
Ով-ով, դու հո լավ գիտես, որ ժողովուրդը ոտքի ելավ կսրբի կտանի:
Ամբոխին խոսքով չես կերակրի:
Աստծո որդին համայն մարդկության մեղքերի թողություն տվեց, մեկ է խաչեցին:
Ժողովրդին
մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի
թողություն է պետք:
Մարդն
այս կյանքում է ուզում լավ ապրի, ոչ
թե այն կյանքում:
-Ալիսա, անշարժ գույքի գները բարձրացել են:
-Նիկոլ, այդ բնակարան գնողներից
ոչ ոք չի գալիս Հայաստան ապրելու, փողն էլ Հայաստան չի մտնում, ով տուն է վաճառում Հայաստանից գնում է:
Նիկոլ գիտես ինչո՞ւ
Հայաստանում ներդրումներ չեն արվում, որովհետև հոսանքը շատ թանկ է, հարկային դաշտն էլ արտադրողի համար խայտառակ:
Բա գետինը չեք մտնո՞ւմ, արդեն երկրորդ տարին է հեղափոխությամբ եկել
եք, ի՞նչ եք արել, փետն առել ընկել եք Հրայր Թովմասյանի ու Գագիկ Խաչատրյանի հետևից,
չէ որ այն մի միջակ քննիչի գործ է:
Գազի
ու հոսանքի գները իջեցրու, 10-12 դրամանոց հոսանքը ժողովրդի վրա 50 դրամով եք վաճառում,
բյուջեն էլ դրանից շահ չունի, ջուրն էլ 20 անգամ թանկ է, կոռուպցիան ու կաշառակերությունը
իրարից չեք տարբերում:
Մի
թիմիդ նայի, բոլորը կարդացած կլասիկներ են… ախ, դրանց կլասիկ ցավը տանեմ, արդուկ անել՝ ինչ եմ ասում, ձու խաշել անգամ չգիտեն և դրա՞նք են տնտեսությունը
զարգացնելու:
Hayacq.com-ի
հումորային շարքից. Թիվ 19