Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

16 հոկ 2019 10:37

Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրգործը «շրջում» քննչականներում. «Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց գործն ուղարկեց ՀՔԾ:

«Ժողովուրդ» թերթը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով:
Եվ ըստ դատախազության` գործը, քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, այսինքն` դարձյալ ելման կետ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` այս շրջապտույտի հիմնական պատճառը այն է, որ ՀՔԾ-ն, դատախազությունից ստանալով սույն քրգործը, հայտնել է, թե թույլ ապացույցներով գործ է, ու ամենեւին չեն պատրաստվում այն քննել»։


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր