Պլան Բ` ցրել Սահմանադրական դատարանը. «Ժողովուրդ»
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-04/1524557297_hrayr-tovmasyan.jpg)
Ի թիվս այլ տարբերակների, որոնց մասով տարբեր քրգործեր են հարուցվել Հրայր Թովմասյանի շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ, որպես լուծում նեղ շրջանակներում քննարկվել է Սահմանադրական դատարանը ցրել-վերակազմավորելու միջոցով նոր Գերագույն մարմին ստեղծելու գաղափարը՝ բնականաբար, նոր կազմով:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյան հրաժարականի հարցը քննարկելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել էր. «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞չցրեցին»: Պատգամավորն ասել էր եւ կարդացել Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք ու հնարավորություն են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Եւ, ահա, իշխանությունները մտմտում են այդ ճանապարհով գնալու մասին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է Հ. Տիգրանյանի հետ` պարզելու` արդյոք իրենց խմբակցությունում քննարկվել է իր հնչեցրած տեսակետը առաջ տանելու հարցը, պատգամավորն ասել է, թե ՍԴ-ի հարցի վերաբերյալ խմբակցությունը դեռեւս որեւէ քննարկում չի ունեցել:
Հավելենք, որթեեւ դեռ պաշտոնապես չի հրապարակվել ՍԴ որոշումը՝ ինչ հիմնավորմամբ է բարձրագույն դատարանը մերժել ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը, այնուամենայնիվ, թերթին հայտնի դարձավ, որ մի շարք ընթացակարգային խախտումներ են մատնանշվել, օրենքների մեջբերումներ արվել, որոնք ԱԺ-ի կողմից շրջանցվել են կամ խախտվել, եւ իրավաբանական վրիպակներ: Ահա այդ իրավական հիմնավորմամբ էլ ՍԴ-ն մերժել է ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: