Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

16 հոկ 2019 14:16

Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել.բոլորը գիտեն նրանց կլյաուզա անելու հմտությունները

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին։ Արձագանքելով դրան՝ Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանն անպարկեշտ հիտերիա է բարձրացնում։

«Ես զենքի առևտրով չեմ զբաղվում, ես ելույթ եմ ունենում տարածաշրջանում խաղաղության օգտին։ Ադրբեջանական կողմի անադեկվատության մասին արդեն բոլորը գիտեն։ Նրանք իրենց իրավունք են վերապահում ոչ միայն վիրավորելու, ինչ-որ բաներ վերագրելու, կլյաուզա անելու, այլև մեր փոխարեն  որոշում են, թե որոնք են մեր շահերը»,-նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:
Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր