Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հոկ 2019 15:16

Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար.«Սա Թուրքիայի Հանրապետությունն է»

Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ընթարկվել 74-ամյա մի քուրդ տղամադ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում։
«Ատելություն  խոսքերը,  ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե  մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ կլինեն ատելության հողի վրա կատարվող ավելի դաժան հանցանքներ»,-գրել է Փայլանը։

Ուշագրավ է, որ հարձակումն իրականացվել է հիվանդանոցում, որտեղ տարեց տղամարդը բուժօգնություն էր ստանում։ Հարձակումն իրականացրած անձը նույնպես եղել է տեղի հիվանդներից մեկը և գործողության ժամանակ բղավել է. «Սա Թուրքիայի Հանրապետությունն է»։
Միջադեպի կապակցությամբ դիմում է ներկայացվել  մարդու իրավունքների պաշտպանության կառույցներից մեկին։
Կարո Փայլանի ֆեյսբուքյան էջ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր