Տեսանյութ. «Արա ասելու համար ինձ բաժին ես ուզում տանե՞լ». լարված իրավիճակ ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի ժամանակ

Հարցին՝ ինչ պատճառով են իրեն ոստիկանական բաժին տանում քաղաքացին ասաց, որ չգիտի։
Ակցիայի կազմակերպիչ «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ քաղաքացին փորձում էր սադրել, նպատակ ուներ ակցիայի ընթացքը խանգարել, այդ պատճառով էլ նրան բերման ենթարկեցին.
«Մենք այստեղ ակցիա էին իրականացնում, եւ քաղաքացին կանգնած էր հանգիստ, հետո ինչ-որ քաշքշուկ տեղի ունեցավ եւ միանգամից բոլոր ոստիկանները շրջափակեցին այդ երիտասարդին»։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ առաջին անգամը չէ, երբ ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարի ժամանակ խոչընդոտներ են տեղի ունենում. «Ամեն ինչ արվում է, որ շեղվի բուն թեման։ Երիտասարդը մոտեցավ մեր ակցիայի ժամանակ, ոստիկանը նրան զգուշացրեց, որ ցույց են անում մարդիկ։ Երբ սկսեցին բարձր խոսել միմյանց հետ, պարզ դարձավ, որ ոստիկանը չի ուզում գնալ սադրանքի։ Հետո նա ագրեսիվ վարք էր ցուցաբերում, եւ նրան տարան բաժին»։