Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 հոկ 2019 12:00

Սկանդալային քարտեզ. Բուլղարիայի տարածքի մի մասը ցույց է տրվում որպես Թուրքիայի տարածք, ինչպես նաև Հայաստանն ամբողջությամբ

Բուլղարիայում հոկտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական շրջանում բուլղարական մամուլում տարածվել է մի քարտեզ, որի հրապարակումը Facebook-ում վերագրվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Հիշյալ քարտզում Բուլղարիայի տարածքի մի մասը ցույց է տրվում որպես Թուրքիայի տարածք:
Քարտեզին կից Աքարը գրել է. «Մենք ոչ մեկի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, մենք միայն վերադարձնելու ենք այն, ինչը մերն է»:
Բուլղարիայի արտգործնախարարության աշխատակիցները հանդիպել են Սոֆիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հասան Ուլուսոյի հետ: Դեսպանը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն այդպիսի քարտեզ չի հրապարակել: Իսկ թուրքական աղբյուրը պնդում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի անունով կեղծ էջ է բացվել facebook-ում և նախարարի պաշտոնական էջում այդպիսի հրապարակում չի եղել:
Նշենք, որ այդ քարտեզում Թուրքիայի տարածքի մեջ է ընդգրկվել նաև Հայաստանն ամբողջությամբ, Սիրիայի հյուսիսային շրջանները` Հալեպը ներառյալ, հյուսիսային Իրաքի Էրբիլի, Քիրքուքի և Մոսուլի շրջանները, Իրանի Խոյի և Ուրմիայի շրջանները, Վրաստանի Աջարիայի շրջանը, Հունաստանի Սալոնիկի շրջանը, Էգեյան ծովի կղզիները և Կիպրոսն ամբողջությամբ:
Աղբյուրը՝ ermenihaber.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր