100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել          Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը       Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին    

19 հոկ 2019 12:40

Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը

Հնդկաստանի Օդիշա նահանգում 55-ամյա տղամարդը գիտակցության է եկել իր իսկ հուղարկավորության ժամանակ ու շարժել է գլուխը, հայտնում է AsiaOne-ը:

Ըստ պորտալի՝ տղամարդը կորցրել էր գիտակցությունը այծ արածեցնելու ժամանակ: Նրա ընտանիքը որոշել է, որ տղամարդը մահացել է, և նրան որոշել են թաղել:
Երբ տղամարդու մարմինը պատրաստվել են փոսն իջեցնել, ներկաներից մեկը նկատել է, որ տղամարդը շարժել է  գլուխը:

Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է:
Արդյունքում տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նրա մոտ ուժեղ տենդ են հայտնաբերել, ինչի պատճառով էլ նա կորցրել էր գիտակցությունն ու մահացած թվացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր