Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են          Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»       Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»    

19 հոկ 2019 14:46

Պարո՛ն Ֆարմանյան,Փաշինյան Նիկոլն ինչո՞ւ պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար.հենց Հրայրը կալանավորվի, դուխով դիմիր

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոʹն Ֆարմանյան, պարտքը կհատուցվի, ես կմիջնորդեմ:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Հրայր Թովմասյանը Փաշինյանի ընտանիքին թույլ է տվել արտահերթ հանդիպել բանտում:
Բրավո, ապրի Հրայրը, «Ցըըմփ» կասեր Փաշինյանը:
Բայց ինձ մի հարց է տանջում, որով էլ կդիմեմ Սամվել Ֆարմանյանին:
 
Իսկ մեկը հարցնող լինի, պարոն Ֆարմանյան, Փաշինյան Նիկոլն ինչո՞ւ պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար կամ չտար:
Չնայած, ակնարկդ հասկանալի է, պարտքը պետք է վերադարձվի, այստեղ դու ճիշտ ես:
Երբ Հրայր Թովմասյանը կհայտնվի բանտում, ապա խոստանում եմ, ինքս կմիջնորդեմ ԱՆ նախարար պարոն Բադասյանին, որ մեկի փոխարեն 10 արտահերթ տեսակցություն տրամադրի Հրայր Թովմասյանի ընտանիքին:
Վստահ եմ, վարչապետն էլ չի առարկի:
 
Ինչպես կյանքը ցույց տվեց, մեր վարչապետը ոչինչ չի մոռանում և հատուցում է բոլոր պարտքերը իրենց տոկոսադրույքներով:
Այնպես որ, պարո՛ն Ֆարմանյան, հենց Հրայր Թովմասյանը կալանավորվի, դուխով դիմիր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր