Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

19 հոկ 2019 16:45

ԲԺշկի անփութության հետևանքով 6 ժամ փնտրելուց հետո 70-ամյա պացիենտին գտել են տոմոգրաֆում

Բուլղարիայի հիվանդանոցներից մեկում հետազոտության ժամանակ բժիշկները կորցրել են 70-ամյա պացիենտ Ասենկա Խրիստովային եւ 6 ժամ փնտրել նրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Nova-ին:
Տուժածի դուստրը լրագրողներին հայտնել է, որ իր մայրը հիվանդանոց է գնացել եւ անհետացել: Նա դիմել է ոստիկանություն:
Պացիենտին փնտրել են 6 ժամ, արդյունքում նրան գտել են արգելված սենյակում, որտեղ տոմոգրաֆ կա: Խրիստովայի խոսքով՝ ինքը դռան հետեւում ձայներ է լսել եւ սկսել բղավել:

Պարզվել է, որ ռենտգենոլոգի օգնականը կնոջը պառկեցրել է տոմոգրաֆի մեջ, ապա փակել սենյակի դուռն ու հեռացել: Օգնականին տուգանք եւ դատավճիռ է սպառնում: Հիվանդանոցի ղեկավարությունը պնդել է, որ տոմոգրաֆում երկար ժամանակ մնալը չի ազդել Խրիստովայի առողջության վրա, քանի որ ապարատն այդպես էլ չեն միացրել: Սակայն կնոջ հարազատները մտադիր են դատի տալ հիվանդանոցին: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր