Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 հոկ 2019 10:46

Եթե քարոզչական խայծն անցներ, ստացվելու էր՝ «հայկական գումարտակը» Ռաս ալ-Այնն առանց մարտի հանձնել է թուրքերին

Քրդական լրատվամիջոցները, հղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» խոսնակին, տեղեկացնում են, որ հիմնականում քրդական այս զորամիավորումների՝ Ռաս ալ-Այնում տեղակայված ուժերը լքել են քաղաքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: 
«Սիրիական պետական «SANA» լրատվական գործակալությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ «թուրքական զավթիչներն իրենց վարձկան ահաբեկիչների հետ համագործակցությամբ բռնազավթել են Ռաս ալ-Այն քաղաքը»։
Մի քանի օր առաջ քարոզչական ինչ-ինչ նկատառումներով փորձ էր կատարվում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում խիստ կասկածելի հայկական ուրվական-գումարտակը կապել Ռաս ալ-Այնի՝ քրդական ուժերի կողմից պաշտպանության հետ։
Եթե քարոզչական խայծն անցներ, ապա փաստացիորեն ստացվելու էր, որ նաև «հայկական գումարտակը» այս կարևոր սիրիական քաղաքն առանց վճռական մարտի հանձնել է Սիրիա ներխուժած թուրք զավթիչներին և նրանց աջակից ծայրահեղական ահաբեկիչներին»,- գրել է նա։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր