Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել          Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած       Մհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը    

21 հոկ 2019 16:00

Ադրբեջանի դեսպանը ծաղրի առարկա է դարձել համացանցում

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը ուկրաինական UATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետաքրքիր հայտարարություն է արել: Խոսելով  պատմությունից` Խուդիևը նշել է, որ Ադրբեջանը առևտրային կապեր է ունեցել դեռ Կիևյան Ռուսիայի հետ:

«Վոլգա-Դոնի ջրանցքով Ադրբեջանից զանազան համեմունքներ ու այլ ապրանքներ էին տեղափոխվում Կիևյան Ռուսիա»,- ասել է Խուդիևը:
Խուդիևը նաև նշել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով ՄԱԿ-ում 5 հռչակագիր է ընդունվել, մինչդեռ իրականում 4 այդպիսի փաստաթուղթ է ընդունվել: Դեսպանի հետ հարցազրույցը հրապարակելուց հետո Խուդիևը դարձել քննադատությունների ու ծաղրի առարկա:
«Ո՞նց կարելի էր նման հիմարություն ասել, նման բան մտածել: Դեսպաններ պետք է նշանակել խելացի և կրթված մարդկանց, այլ ոչ ծանոթությունների միջոցով: Ինչո՞ւ են մեր երկրի ներկայացուցիչներին դարձնում ծաղրի առարկա»,- գրել են ադրբեջանցի օգտատերերը:

Կիևյան Ռուսիան, որի տարածքի մի մասը զբաղեցնում է ներկայիս Ուկրաինան, գոյություն է ունեցել IX- XIII դարերում, իսկ Վոլգա-Դոնի ջրանցքը կառուցվել է 1952թ.:
Ադրբեջանցի օգտատերերը, իհարկե, մոռացել են գրել իրենց պետության ստեղծման և գոյության տարեթվերի մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր