Հայաստանում դժոխքի լճերը գնալով շատանում են
-Բարև
ալիսա:
-Բոնժուղ Նիկոլ:
-Սավա ալիսա, սավա՝ քեզ էլ սավա: Էդ որոշել ես ֆրանսերեն
սովորել:
-Այո
Նիկոլ, գիտես ինչո՞ւ, ֆրանսերենն
ու արևմտահայերենը մի բանով իրար նման են, անկատար անցյալ ժամանակ չունեն՝ փասե քոմփոսե,
ներկայով են ապրում, երջանիկ են:
-Տիկին ու օրիորդ էլ չունեն,
բոլորը մադամ են: Մենք էլ ենք գնում երջանկության:
-Նիկոլ, գիտե՞ս թուրքի երազանքը… ասում է հայի վերջին խելքը իմը լիներ,
հայը ամեն ինչ կորցնում է նոր է խելքի գալիս:
-Մի
երկու բան էլ ռուսից ասա, սիրտդ հովանա:
-Ասեմ
Նիկոլ՝ ինչո՞ւ է ռուսների մոտ ուխը, գոռլո, նոս, իսկ հայերի
մոտ քիթ, կոկորդ, ականջ:
-Շարունակիր
ալիսա:
-Որովհետև
ռուսը լսում է, քննարկում, հետո քիթը խոթում, իսկ հայը քիթը խոթում է, ցավից բղավում,
հետո լսում:
Դուք, հայերդ լսելու ունակ չեք, բոլորդ ձեզ
գիտունիկի տեղ եք դրել: Հարցրու ցանկացած հայի, ինչից ասես կդժգոհի՝ էլ փողի պակասից, էլ բախտի, միայն ոչ
խելքի:
-Դա
մարդու բնույթն է ալիսա:
-Ոչ
Նիկոլ, դա հայի բնույթն է, ամեն առավոտ Հայաստանում այնքան վարչապետ է արթնանում որքան հայ կա: Թուրքերը, ռուսները, թեկուզ վրացիները
հնազանդ են իրենց առաջնորդներին:
-1988-89-ին
մենք էլ էինք հնազանդ մեր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Երբ
նա գալիս էր ազատության հրապարակ, ողջ ազգը հավաքվում էր, ժողովրդի գոռոցներից ատելությունը
երկրից փախել էր:
-Դա
էյֆորիա էր Նիկոլ, ուղիղ 10 տարի անց՝
98-99թթ. սկսեցիք իրար ատել, ապա 2008-2009թթ.
սկսեցիք իրար մորթել, ևս 10 տարի 2018-19թթ…..
-Ստոպ
ալիսա, ինձ հասար, էստեղ կանգ առ, թավիշին
չկպնես:
-Է
Նիկոլ, թավիշդ պահի վրան անձրև
չկաթա, թավիշից բան չի մնա:
Նիկոլ տեսել ես Հայաստանի
անձրևները, ոնց որ երկնքից ժանգ կաթի, մեքենաների վրա պարզ երևում է:
Ինչպե՞ս կարելի է այդքան
դժոխքի լճեր՝ ծծումբի լճեր կուտակել
պոչամբարներում իսկ ձեր սերունդները մեղք չեն:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 21