Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

22 հոկ 2019 14:38

ԱԺ շենքի մոտ կոտրել են «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարևանութամբ, վնասել են «Իմ քայլը» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պատգամավորը մեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարեւանութամբ, թույլատրելի հատվածում եւ որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել է վնասված:



Չարագործները վնասել են պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու հեռացել:
Աղբյուրը  հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ. այս տարվա հունվարի 21-ին, ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել էին Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակին եւ վնասել ավտոմեքենան: Նշված ավտոմեքենան պատկանում էր «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ով կատարվածի մասին տեղեկացել էր իրավապահներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր