Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում, նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ»       Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից՝ իր առանձնատան մասին հրապարակումից. «Հրապարակ»    

26 փետ 2025 11:44

Երևանում «Nissan»-ը բախվել է կայանած «MINI Cooper»-ին․ կան տուժածներ

Երևանում «Nissan»-ը բախվել է կայանած «MINI Cooper»-ին․ կան տուժածներՓետրվարի 25-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «MINI Cooper» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր