Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 հոկ 2019 16:59

Մարդու բրոնխներում կարող է ճարպ կուտակվել.հետազոտություն

Ճարպակալում եւ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ճարպը կուտակվում է ոչ միայն գոտկատեղում, այլեւ շնչուղիներում, պարզել են նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է European Respiratory Journal-ում։
Այս հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու առողջական այնպիսի խնդիր, ինչպիսին է ասթման, ավելի շատ տարածված եւ ավելի դժվար է ընթանում ճարպակալում եւ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ։
Ավստրալացի, նորզելանդացի եւ կանադացի գիտնականների խումբը մանրադիտակով ուսումնասիրել է թոքերի պատերի ընդհանուր առմամբ ավելի քան 1300 նմուշ, որոնք վերցվել են 52 մարդուց։ Նրանցից ոմանք մահացել են ասթմայից, մյուսները հիվանդ են եղել ասթմայով, բայց մահացել են ասթմայի հետ չկապված պատճառներով, իսկ երրորդների մոտ ասթմա ընդհանրապես չի եղել։
Գիտնականները բոլոր երեք խմբերում հայտնաբերել են  ճարպային հյուսվածք թոքերում, բայց նրանք, ովքեր ունեցել են ավելորդ քաշ եւ ճարպակալում, թոքերում միջինն ավելի շատ ճարպ են ունեցել, քան մնացածները։ Մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ) կախված՝ աճել է թոքերում ճարպի քանակության մեծացման հավանականությունը։ Իսկ ՄԶԻ ավելացումը թոքերում ճարպի կուտակման հետ միասին կապված է շնչուղիների հաստացման եւ բորբոքման հետ։
Հեղինակների կարծիքով՝  նրանց ստացած արդյունքները ոչ միայն չեն հակասում այսօր առկա տեսություններին, որոնք բացատրում են ճարպակալման եւ շնչուղիների խնդիրների կապը, այլեւ լրացնում են դրանք՝ առաջարկելով նոր բացատրություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր