Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

23 հոկ 2019 10:58

Սերժ Թանկյանի հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրա՞մ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: «Հրապարակ»-ը գրել է, որ Սերժ Թանկյանի System of a Down ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով, և շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։
«Այս անգամ ևս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում։ Պարզապես նրբությունն այն է, որ արանքում Ամուլսարի խնդիրը կա։ Նկատեք`  համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլևս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների և նրա միջև»,-գրել է թերթը:

Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը արձագանքելով թերթի տեղեկությանը, ըստ որի՝ Սերժ Թանկյանի հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրամ և հարցին՝ որտեղի՞ց են տրամադրվելու համերգի միջոցները, ասել է. «Բյուջեի մասով Ձեր գրածը չեմ հաստատում։ Միջոցների տրամադրման հարցը պետք է ուղղել կազմակերպիչներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր