2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ մի խումբ անձանց միջև վիճшբանություն և ծեծկռտnւք է տեղի ունեցել, 5 վիրավոր կա    

23 հոկ 2019 13:30

ԱՄՆ-ն փաստորեն «քցեց» քրդերին.նրանք նախընտրում են, որ քրդերը պատերազմեն թուրքերի դեմ

ԱՄՆ-ը, որը վերջին տարիներին քրդերի ամենամոտ դաշնակիցն էր, «քցեց» նրանց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
 
«Փաստորեն, դավաճանեցին: Հիմա նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանին և գրեթե ստիպել վերջիններիս պատերազմել թուրքերի դեմ»,-ասել է Պեսկովը:
 

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, եթե քրդական զինված խմբավորումները չնահանջեն, կարող են հայտնվել թուրքական բանակի հարվածի տակ: Այսպես Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, ով կասկած էր հայտնել քրդերի հեռանալու մասով, ինչը պարտադիր է Թուրքիայի հետ պայմանագրով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր