Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 հոկ 2019 16:59

Շատ «մխիթարական» է պարոն Ավինյանի ասածը. Քաղցկեղի համար մի հանքով ավել, մեկով պակաս՝ ինչ տարբերությո՞ւն

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարը հանքասար չի դառնալու. Թիֆլիսում հանդիպումների ժամանակ «Տիգրան Ավինյանը նաև նկատել է, որ Հայաստանի «այլ հանքերում իրավիճակը շատ ավելի վատթար է, քան դեռևս չբացված Ամուլսարի հանքում»»:
Շատ «մխիթարական» է պարոն Ավինյանի ասածը` եթե շատ վատ վիճակում գտնվող հանքեր կան, Ամուլսարը չի խանգարի: Ո՞ւմ չի խանգարի, Երևանում ապրողների՞ն: Իսկ վայոցձորցիների՞ն: Քաղցկեղի համար մի հանքով ավել, մեկով պակաս՝ ինչ տարբերությո՞ւն: Ասենք՝ կավելանան մի հազար մարդով, մի հազար երեխա էլ չի ծնվի, մի հազար մարդ էլ պակաս կգնա Ջերմուկի առողջարանները, գյուղացիներն էլ մի քիչ պակաս հավ, ձու, միս, կաթնամթերք, միրգ կվաճառեն, արժի՞ դրա համար աղմուկ բարձրացնել: Ամուլսարը հանքասար չի դառնալու: Արդեն հաշվեք՝ որքան օգուտ կլինի՝ մի հազար մարդ չի ծանրանա առողջապահական համակարգի և իրենց ընտանիքների վրա, երեխաներ կծնվեն, առողջարանները կշարունակեն նորմալ աշխատել, ահագին մթերք մաքուր կմնա, ճանապարհներն էլ արդեն սարքել են, մթերքի շուկան կընդլայնվի, ջրերի աղտոտվելու վտանգը կպակասի: Ամուլսարը հանքասար չի դառնալու: Իսկ Ամուլսարը հանքասար դարձնելու դեմ արշավին միանալու իմ պատվիրատուն «Լիդիանն» է և «Լիդիանի» թիկունքին կանգնած Բնապահպանության նախարարությունը»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր