Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

25 հոկ 2019 10:23

Ինչու է բարձրաստիճան զինվորականությունն անհանգիստ. պարզապես աղոթում են, որ զինվորը ողջ գտնվի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրաստիճան զինվորականությունն այս օրերին անհանգիստ է: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայող է ինքնակամ լքել զորամասը, և նրանից մինչ օրս որևէ լուր չկա: Այստեղ, անշուշտ, գլխավոր պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի:


Մեր տեղեկություններով` հիմնական անհանգստության ալիքը հենց այստեղ է, որովհետև միայն այս տարվա ընթացում դեպքեր եղան, երբ զինվորները զորամասում ունեցած խնդիրների պատճառով հակառակորդի կողմն անցան կամ էլ հակառակորդի սահմանում ինքնասպան եղան: ՊՆ մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ պաշտպանական գերատեսչությունում պարզապես աղոթում են, որ զինվորը ողջ գտնվի:
Մեր տեղեկություններով` Ռազմական ոստիկանության կողմից տարվող քննության նախնական տվյալներով` զինվորը որևէ խնդիր չի ունեցել զորամասի հետ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նրա հարազատները ինչ-որ բան են թաքցնում, որովհետև նրանք այդքան էլ պատրաստակամ չեն իրենց հետ համագործակցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր