Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինվшծ ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը       Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է    

25 հոկ 2019 12:24

Կասկածելի տոպրակը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանի վրա

«Երեկ երեկոյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքրուհիներից կողմից օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանին նկատվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով:
Հայտնաբերված իրի մասին տեղեկացվել է ոստիկանությանը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավոր փակվել է օդանավակայանի վերևի հարկ տանող ավտոճանապարհը: Օդանավակայանի բոլոր ծառայություններն աշխատել են անխափան, որևէ խուճապ չի եղել, միջադեպի հետ կապված որևէ չվերթի կամ ուղևորի ուշացում չի գրանցվել:
Նշենք նաև, որ իրը պարզելու նպատակով օդանավակայան են ժամանել Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։ Տեղում է եղել նաև Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Իրավապահները պարզում են իրը օդանավակայանի տարածքում թողած անձի կամ անձանց ինքնությունը և մնացած մանրամասները»:
Նախնական զննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը պայթունավտանգ չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր