Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

25 հոկ 2019 18:15

Մարդու ագահությունը սահմաններ չունի

 
-Привет алис.
 
-Ողջույն պարոն վարչապետ, շնորհավորում եմ կենդանիների մասին օրենքի ընդունման կապակցությամբ:
 
-Շնորհավորանքիդ մեջ հեգնանք կա:
 
-Ինչպես և քո ողջույնի մեջ: Գիտե՞ս Նիկոլ չեմ հասկանում Հայաստանում շներ վարժեցնելիս ինչու են ռուսերեն հրահանգներ տալիս՝ կամնյե, պաշյոլ, ֆու, պռիգայ, բարյեր: 
Գիտես, ի տարբերություն ձեր վարժեցրած կենդանիների ես տիրապետում եմ ցանկացած լեզվի, բավական է համապատասխան կոճակը սեղմել և ես նույնիսկ ինկերի լեզուն եմ հասկանում:
 
-Ալիսա, իսկ ի՞նչ վատ բան կա կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մեջ:
 
-Հարցիդ մեջ պատասխան էլ կա, դուք կենդանիներին վերաբերվում եք որպես մարդու, իսկ մարդուն՝ որպես կենդանու: 
Նիկոլ ցանկացած կենդանու մեջ գենետիկորեն դրված է տեսակի պահպանման գերխնդիր: Կենդանին, այդ թվում մարդը միջավայրի ծնունդ է, ցանկացած կենդանի պետք է հաստատի տվյալ միջավայրում իր ապրելու իրավունքը: Միթե՞ կատու է մկից կամ առնետից վախեցող կատուն, ինչի՞ է նման, երբ շունն ու կատուն իրար փաթաթված քնած են, կամ հավ չգողացող աղվեսը, ոչխար չտեսած վանդակի գայլը, դրանք չուչելներ են:
 
-Ուզում ես, որ մենք կենդանիներին դաժան վերաբերվենք:
 
-Նիկոլ երկրագնդի վրա օրեկան ինչքան ոչխար, ձի, կով, էլ ինչ ասեմ՝ օձ, շուն, գորտ, ձուկ, մի խոսքով ինչ տեսնում մորթում ուտում եք, դա է ձեր բարի վերաբերմունքը: 
Երկրագնդի վրա օրեկան հազարավոր տեսակներ վերանում են և նորերն են առաջանում: Բնությունը ինքն է կարգավորում այդ պրոցեսը, մարդը շատ փոքր է այդ գործում: 
Ժամանակին մի պատմական արտահայտություն կար «ոչխարները կերան մարդկանց»: Բնության մեջ արհեստական ոչինչ չկա բացի մարդու ագահությունից, որի դրսևորման ամենազավեշտալի գործիքը փողն է՝ սատանայի մահակը մարդկային հոտի գլխին:
 
-Այս հարցում ալիսա ես քեզ հետ համաձայն եմ, նույնիսկ առյուծը, որ կշտանում է, կողքով անցնես չի վնասի, մարդն իրոք կշտանալ չունի:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 22

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր