Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

26 հոկ 2019 14:55

ԱԺ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի անունով «շիրմաքարի» մասին

 Երեկ հայտնի դարձավ, որ Երևան-Գյումրի մայրուղու վրա անհայտ անձիք տեղադրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով գերեզմանաքար։
Այս քայլը միանշանակք պետք է դատապարտելի լինի քաղաքակիրթ հասարակության համար։ Քաղաքական պայքարը չպետք է հենվի ատելության վրա, առավել ևս այս մակարդակի ատելության։
ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր էջում գրում է.
«Երբ Համաքաղաքացիներիդ Անբարո Արարքի Համար Ինքդ Քեզ Վատ Ես Զգում։
Երբ անձամբ Վարչապետի ուշադրության կենտրոնում է Գյումրին, երբ նկատելի են օր-օրի փոփոխությունները մեր քաղաքում, երբ քաղաքով քայլելիս մարդկանց դեմքին ժպիտ ես նկատում, երբ երբեք զբոսաշրջիկների այսպիսի հոսք չի նկատվել Գյումրիում…
Վստահ եմ, որ իսկական Գյումրեցիներին կհանդիպեն և մռմռալով կհեռանան այդ մտքի և իրագործման հեղինակները։
Կներեք, բայց այլ խոսք չգտա ասելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր