Տեսանյութ. Պահանջում են բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ չմսխել 2 ընտանիք պահելու համար
Պահանջում է բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ «չմսխել» 2 ընտանիք պահելու համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
«Շուրջ 387 միլիոն դրամը մենք տալիս ենք նրա համար, որ կառավարական առանձնատանը ապրի Նիկոլը եւ Արարատը: Ինչ են անում այս 2 քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը բարելավվելու համար: Որեւէ քայլ ես որպես քաղաքացի չեմ արձանագրել ոչ իմ կյանքում, ոչ մտերիմներիս կյանքում, ոչ էլ երկրի առօրյայում: «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան»-ը հետեւողականներոն պահանջելու է, որ պարոն Նիկոլի եւ պարոն Արարատի ընտանիքները դուրս գան Ձորափի 74 հասցեից, որովհետեւ նրանք իրավունք չունեն ապրելու այդ տարածքում: Ինչու է այս իշխանությունը թաքուն որոշումներով թալանում մեր բյուջեն»,-ասաց Սոնա Աղեկյանը` նշելով, որ 2 միլիոն դոլար էլ հատկացվել է Սերժ Սարգսյանի նախկին կեցավայրը վերանորոգելու համար, որպեսզի այնտեղ վարչապետի ընտանիքը բնակվի:
Նա նշեց, որ ինքը դատապարտում է նման գործելաոճը եւ պահանջում, որ նրանք չարտաբերեն հեղափոխություն բառը, մինչեւ չվերադառնան իրենց բնակարանները:
«Ի՞նչ է նշանակում` հայոց լեզու եւ պատմություն առարկաները պետք է ուսումնական հաստատությունները որոշեն, դասավադեն, թե` չէ, կամ ինչ է նշանակում` Գիտությունների ազգային ակադեմիան պետք է փակվի, հիմա առաջնայինը փաստորեն տիկին Աննայի եւ Արարտի կնոջ անվտնագությունը ապահովելն էդառնում»,-ասաց Աղեկյանը: