Հիմա հեղափոխություն է, թե գեղափոխություն. Պարոն քաղաքապետ, խոլերայի բուն է, սա է դեմքդ, գիտես` սերիալ ենք նկարում
Սերժ Սարգսյանի անվան հետ կապված դիմումներին Կառավարությունում ընթացք չի տրվում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, հայտարարեց Երեւանի Եկմալյան 4-16 հասցեների խաբված բնակիչներից մեկը:
«Չգիտեմ կորում է, ինչ է լինում, չենք հասկանում, հիմա հեղափոխություն է, թե գեղափոխություն, ինչ-որ մի բան եղավ, մենք արդեն ոչնչի չենք հավատում: Պարոն Փաշինյան, ոչ մեկի, արդեն ձեր նստած երկրորդ տարին է լրանում: Ամբողջ ճարտարապետական բաժինը նստած իրենց օլիգարխների մոլերն են գծում, մենակ իրենց համար են աշխատում, ոչինչ չի փոխվել»,-ասաց նա:
Բողոքող բնակիչները լրագրողներին ցույց տվեցին իրենց տների անմխիթար վիճակը. «Պարոն քաղաքապետ, խոլերայի բուն է, սա է դեմքդ, մենակ պարգեւավճարվես դու: Պարոն քաղաքապետ, աշխատի, գործդ տեսնենք, նոր պարգեւատրվես: Գիտի սերիալ ենք նկարում,բանի տակից դուրս չի եկել, Փաշինյանն էլ ասում է կվարժվի, խի հարս ենք բերել, որ վարժվի»:
Բողոքող բնակչուհին մտավ կիսավեր մի տուն, որտեղ հաշմանդամ, տարեց տղամարդ էր բնակվում եւ ասաց, որ այս մարդը չգիտի` ոնց է ձմեռը դիմավորելու. «Պարոն Փաշինյան, եթե մի բան եղավ, ձեր վզին է մնալու»:
Նշենք, որ իրենց իրավունքների համար պայքարում է 28 ընտանիք: Նրանց իրենց տներից հանել են 2005 թվականին: