Արդյոք ԱԱԾ-ն որոշակի գործողություններ ծրագրո՞ւմ է իրականացնել «հոկտեմբերի 27»-ի հարցով

«Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել Արման Բաբաջանյանին, բայց իհարկե, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»,-ասաց նա:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ են խոսել Արման Բաբաջանյանի հետ. լսել հանդիպման ձայնագրությունը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց. «Ես չգիտեմ՝ որտեղից ձեզ մոտ տեղեկությունը՝ ձայնագրվել է այդ հադիպումը, թե ոչ: Մենք Արման Բաբաջանյանին չվստահելու խնդիր չունենք: Եթե հանդիպենք, ինքը ամբողջ իրականությունը կասի եւ եթե անհրաժեշտություն եղավ, իսկ անհրաժեշտությունը այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառումներ:
Արման Բաբաջանյանն արդեն լրատվամիջոցներով ներկայացրել է տեսակետ: Մենք այս պարագայում ոչ մի խնդրի առաջ չենք կանգնելու: Երբ կփոխանցի մեզ, մենք կզբաղվենք»: