Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

28 հոկ 2019 17:20

Դատապարտելի է Թուրքիայի նման մոտեցումը, նման դիրքորոշումը. ԱԳ նախարարը՝ Չավուշօղլու հայտարարության մասին

Նորություն չէր նման տոնայնությունը և նման դիրքորոշումը։ Մենք նման մոտեցումներ այլ ձևակերպումներով լսել ենք, որը ևս մեկ անգամ ընդգծում է այն մոտեցումը, որն արտահայտված է մեր արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ սա իրենից ներկայացնում է վտանգ և լուրջ խնդիր է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Բաքվում արած հայտարարությանն այն մասին, որ իրենք ամեն կերպ կաջակցեն Ադրբեջանին՝ վերադարձնելու տարածքները։
«Դատապարտելի է Թուրքիայի նման մոտեցումը, նման դիրքորոշումը։ Անընդունելի է և արտահայտում է մեր այն խորքային մտավախությունը, որ վերաբերում է անվտանգության առումով վտանգ ներկայացնելու ՀՀ-ի անվտանգության համար»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր