Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

29 հոկ 2019 12:16

Ռուսաստանը երաշխավորո՞ւմ է սիրիահայերի անվտանգությունը.Պուտինը խոստացել է և պահել է խոստումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տված հարցազրույցում։

Անդրադառնալով Սիրիայում հայերի անվտանգությանը՝ Փաշինյանը նշել է․
«Սիրիայի հյուսիսում՝ Ղամիշլի քաղաքում մոտ 3 000 հայ կա։ Ես այդ մասին խոսել եմ ՌԴ նախագահի հետ և խնդրել եմ նրան անել հնարավորը, որ կոնկրետ Ղամիշլիի հայերի շահերը հաշվի առնվեն։ Այն ժամանակ այնտեղ լարվածությունը շատ մեծ էր՝ կապված Թուրքիայի ներխուժման հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին Ղամիշլիում հայերի անվտանգային շահերը հաշվի առնելու համար։ Հուսով ենք, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կյանքի կկոչվեն, և հայերի անվտանգային շահերը կշարունակեն պահպանվել»։
Հարցին՝ արդյո՞ք Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը երաշխավորում է սիրիահայերի անվտանգությունը, Փաշինյանը պատասխանել է․

«Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը։ Նա ասել է, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն նաև Ղամիշլիի հայերի շահերը։ Ես տեղեկացրել եմ նրան, որ այնտեղ հայկական մեծ համայնք կա։ Մենք տեսնում ենք, որ այդ խոսակցությունը դրական արդյունքներ ունի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր