Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

30 հոկ 2019 10:37

Աննա Հակոբյանը ռեկե՞տ, թե՞ բարեգործության առաջարկ է արել գործարներին.«Հրապարակ»

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ  վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, իր եւ «Սիթի օֆ սմայլ»/«Ժպիտների քաղաք» հիմնադրամի անունից հայաստանյան մեծահարուստներին բարեգործական միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկել։
Միջոցառումն ընթրիք է եւ տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում։
«Իսկ մեծահարուստների թվում են բոլոր նրանք, ում Աննա Հակոբյանի ամուսինը ոչ հեռու անցյալում անվանում էր օլիգարխներ։ Հերթական անգամ Փաշինյանի կինը դիմում է նրանց՝ խնդրելով հաստատել իրենց մասնակցությունն իր կազմակերպած բարեգործական հանգանակությանը՝ մինչեւ ս․թ․ նոյեմբերի 1-ը:
Շվեյցարիա կատարած այցից, Կարմիր խաչի բարեգործական ընթրիքին մասնակցելուց եւ մոտ 1 միլիոն դոլար հանգանակելուց հետո, փաստորեն, վարչապետի կինը կրկին գումար հանգանակելու գործին է լծվել՝ օլիգարխներին ու մեծահարուստներին հրավեր է ուղարկել՝ այս անգամ Երեւանում բարեգործական ընթրիքի մասնակցելու եւ իր հիմնադրամին փող տալու առաջարկով։ Ուշագրավ է, որ հրավիրյալներին նա նաեւ «պրայս լիստ»՝ գնացուցակ է ուղարկել, որի միջոցով հուշում է, թե ով ինչ գումար պետք է փոխանցի։ Վճարողների համար «կոչումներ» են մտածել եւ ակնարկել, որ չզսպեն բարեգործություն անելու բուռն ցանկությունը եւ շռայլ գտնվեն․ յուրաքանչյուր տողում գրել են՝ «իքս գումար եւ ավելի»։
«Հարգելի պարոն,
Հայաստանի Հանրապետության Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» Բարեգործական Հիմնադրամը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու Հիմնադրամի բարեգործական ընթրիքին, որը կկայանա ս․թ․ նոյեմբերի 8-ին, ժ․ 18։30 «Դվին» համալիրում (Պարոնյան փող. 40): Հրավիրատոմսը կցված է։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչեւ ս․թ․ նոյեմբերի 1-ը, պատասխանելով այս նամակին, կամ զանգահարելով․․․ համարով՝ նշելով Հիմնադրամին նվիրատվության Ձեր տարբերակը․
«Գործընկեր»՝ 200 հզ ՀՀ դրամ եւ ավելի, «Բարեկամ»՝ 500 հզ ՀՀ դրամ եւ ավելի, «Բարերար»՝ 1 մլն ՀՀ դրամ եւ ավելի, «Հովանավոր»՝ 5 մլն ՀՀ դրամ եւ ավելի, «Միջոցառման հովանավոր»՝ 10 մլն ՀՀ դրամ եւ ավելի։
Ինչպես գիտեք, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հիմնական առաքելությունը քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու երիտասարդներին աջակցելն է։
«Բարերար»-ների, «Հովանավոր»-ների եւ «Միջոցառման հովանավոր»-ների անունները կներկայացվեն միջոցառման ծրագրի վրա։
Հարգանքով՝
«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» Բարեգործական Հիմնադրամ»։
Այսինքն՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին փող տվողներին արդեն բացահայտ «կոչումներ» են տալիս։ Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ ոչ բացահայտորեն այլ արտոնություններ չեն տալիս, եւ «Սիթի օֆ սմայլին» մուծվելն ինդուլգենցիա չի ապահովում տարբեր զանցանքների ու հանցանքների համար:
Այս առաջարկը գուցե «անպարկեշտ» կամ կասկածելի չթվար, եթե տարածված լիներ ոչ թե երկրի առաջին դեմքի տիկնոջ անունից, այլ, ասենք, ինչ-որ գովազդային գործակալի կամ անկախ անձի ու անհայտ հիմնադրամի անունից։ Առհասարակ, բարեգործության անվան տակ աշխարհում շատ հանցանքներ, փողերի լվացում ու կոռուպցիա են իրականացվել։ Եվ այն ղեկավարները, որոնք ցանկացել են զերծ մնալ այդ կասկածներից, ձեռնպահ են մնացել իրենց տիկնանց անունով նման հիմնադրամներ բացելուց։ Մանավանդ՝ մեր երկրի տիպի երկրներում, որտեղ քծնանքը սավառնում է օդում, իսկ կոռուպցիա կա անգամ ամենաանմեղ ոլորտներում՝ սկսած կրթությունից ու պետգնումներից, ավարտած մշակութային ու սպորտային միջոցառումներով»,-գրել է թերթը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր