Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

30 հոկ 2019 17:16

Արայիկ Հարությունյանը՝ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին 20 միլիոն տալու մասին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Մելինե Դալուզյանի կյանքի մասին ֆիլմի նկարահանումներին 20 միլիոն դրամ տրամադրելու մասին, հայտարարել է, որ խոսքը վերաբերում է մի մարդուն, ով տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, բազմիցս Հայաստանի հիմնը հնչեցրել է և օրինակ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ դափնիներ է կախել նրա վզից. «Մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար»:


Նախարարը ցավով խոսեց վերնագրերի մասին, որ «Արայիկ Հարությունյանը 20 միլիոն է հատկացնում տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը»՝ «ձեռքի հետ» չմոռանալով վիրավորել լրագրողներին. «Եթե մի քիչ լրագրողական հետաքննությամբ զբաղվեիք, ինչը շատ հեռու է լրագրողներից, կամ նրանցից մեծ մասից, կհասկանայիք, որ այդ գումարը հատկացվել է մինչ իմ նախարար դառնալը: Բայց իմ նախարար դառնալուց հետո իմ ամենակարևոր սկզբունքներից մեկը եղել է մշակույթի ոլորտում ցենզուրա չսահմանելը: Իսկ լրագրողները, դեռ ֆիլմը չտեսած, ընկել են այս կամ այն գրավիչ վերնագրերի հետևից, որը կարծում եմ լավ փորձ ու ավանդույթ չէ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր