Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

31 հոկ 2019 15:25

Տեսանյութ. Վիճաբանություն ԱԺ-ում. սևազգեստ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչի վրա.Քննիչներն իրենք են կոծկել այս քր.գործերը.

 ԱԺ-ում են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանց ընդունել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ներկա են այլ պատգամավորներ: Ծնողների պահանջն է՝ արդարություն, այսինքն իրենց որդիների սպանության բացահայտում:

«Ձեր գործերի համար երեք կառույց է պատասխանատու՝ քննչական կոմիտեն, զինվորական դատախազությունն ու պաշտպանության նախարարությունը: Երեք կառույցի ներկայացուցիչներն այստեղ էին, քննարկում չստացվեց: Մենք ուզում էինք քայլ առ քայլ մոտենալ ձեր համար ամենակարևոր խնդրի բացահայտմանը՝ արդարարությանը, չստացվեց, որովհետև կողմերն իրար դիտարկեցին հակառակորդներ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրենք ևս մեկ անգամ կքննարկեն, թե ինչ ֆորմատով արդյունավետ կլինի քննարկում կազմակերպել: Պատգամավորն ասաց, որ պետք է ժամանակ տան՝ պայմանավորվելու պաշտպանության  ու արդարադատության նախարարների, զինվորական դատախազի  հետ, որպեսզի անձամբ ներկա լինեն, նաև  ծնողների փաստաբաններն ու լրատվամիջոցները ներառյալ:
«Քանի այս համակարգը, քննիչներն իրենք են աշխատում, եթե իրենք են կոծկել այս քրեական գործերը, տարել փակուղի, ինչպե՞ս քննարկենք», ասաց սևազգեստ ծնողներից մեկը:

Նրանք նշում են, որ տարիներ շարունակ գոնե մեկ զինվորի գործ բացահայտված կա՞, թե՞ ոչ:

«Եթե կա, թող բերեն, դնեն սեղանի վրա: Մենք ուզում ենք տեսնել արդարություն»,- ասաց ծնողներից մեկը:

Մեկ այլ ծնող շարունակեց. «12 տարի շարունակ  այդ մարդիկ, Գյուլնազ տատի հեքիաթները պատմելով, չեն կարողանում իրենց սարքած քրեական գործը վերլուծել ու պատասխան տալ ծնողին: Խնդրում եմ՝ այս կապիկությունը թող վերջացնեն: Նոր Հայաստանում մենք մտածում էինք, որ կլինի արդար քննություն, տեսաք՝ ինչ է կատարվում: Նույն քննիչը 2011 թվականից մինչև հիմա շարունակում է նույն հանցագործությունը»:
Սակայն նիստի ժամանակ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչներից մեկի վրա, ինչի հետևանքով խառնաշփոթ ու վիճաբանություն սկսվեց:
Քննիչները հեռացան, իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում քննարկել ծնողների և քննիչների հանդիպման այլ ձևաչափ, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի:
Մանրամասները` տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր