Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

02 նոյ 2019 15:32

ԱՄՆ-ն ցուցադրաբար դուրս եկավ Սիրիայի հյուսիս-արևելքից՝ արտոնելու համար Թուրքիայի ագրեսիան. Արաբագետ

«Ամերիկացի զինծառայողները վերականգնել են Սիրիայի հյուսիս-արևելքում` Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող ալ-Կահտանիա և Ռումեիլան շրջանների նավթի հանքավայրերում պարեկային ծառայության իրականացումը․խոսքն այն տարածքների մասին է, որտեղից նրանք ցուցադրաբար հետ քաշվեցին՝ փաստացի արտոնելով Թուրքիային՝ սկսելու «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը: 

Իսկ մինչ այս ամերիկյան ռազմական միավորումները շարունակում էին պարեկային գործառույթ իրականացնել Դեյր Զոր նահանգի նավթի հանքավայրերի շրջանում, ինչպես նաև պահպանել ներկայությունը Սիրիայի հարավում՝ Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում տեղակայված, ռազմավարական նշանակություն ունեցող ալ-Թանֆ ռազմաբազայում»,-ֆեյսբուքյան նման գրառում է արել արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա, վերոնշյալը թույլ է տալիս վստահ դատողություն անելու առ այն, որ չնայած Վաշինգթոնից ամենաբարձր մակարդակով հնչած իրարամերժ հայտարարություններին, այդուհանդերձ, ԱՄՆ-ն դեռևս շարունակելու է որոշակի ներկայություն պահպանել նաև Սիրիայի հյուսիս-արևելքում՝ արդեն իր համար կարևորվող շրջաններում։

«Իսկ շուրջ 20 օր տևած պայմանական հեռացումը նշված տարածքներից նույնպես կարելի է գնահատել որպես քրդերին ակնհայտորեն «քցելու» վառ ապացույց»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր