Մարդիկ անցյալից փախչում են դեպի ապագա, դու ներկայից անցյալ ես գնում
-Բարև
ալիսա:
-Բարև
իմ բազմաչարչար հեղափոխական:
-Ալիսա,
քեզ Վանգայի տեղն ես դրել, ապագան ես գուշակում:
-Նիկոլ,
մարդիկ անցյալից փախչում են դեպի ապագա, դու ներկայից անցյալ ես գնում, դրա մասին էր
Սերժի հռետորաբանությունը:
-Ալիսա, դու Սերժի ակնարկներից ի՞նչ
հասկացար:
-Ասեմ`
նախ, երբ Սերժը ասեց Նիկոլը ճիշտ է, նա դրանով լեգիտիմացրեց քո այսօրվա վիճակը, այլապես
քեզ էլ կմեղադրեին իշխանության զավթման մեջ:
Հետո, որ նա խոսքը չի դրժել, քո խաթեր
ընտրվեց վարչապետ, որպեսզի իրավունք ունենա իշխանությունը քեզ փոխանցել, այլապես ով
էր նա այդ պահին: Դրանով նա ցույց տվեց, որ խորհրդարանի և հանրապետականների պապան
է, հովիվը, որ իր գառներին ինչ հրահանգի այն էլ կանեն, այլապես այսօրվա քո աթոռին Կարեն
Կարապետյանը նստած կլիներ:
Հետո նա ասաց, որ 2008թ. մարտի 1-ի հետ ինքը կապ չունի, ինքը
միայնակ քարոզարշավ է արել, մասնակցել է նախագահական ընտրություններին և սպասում էր,
թե ընտրական հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի իր
և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, իսկ այդ որոշումների և սահմանադրական
կարգի երաշխավորը դեռ լիազորությունները չավարտած Ռոբերտ Քոչարյանն էր՝ նա էր որոշում իրեն փոխանցի
իշխանությունը, թե Լևոնին:
Պատմում են, որ իբր ազատության հրապարակում ծեծկռտուքներ
են եղել, մարդիկ են մահացել, բանակ է խառնվել, դրանց մասին ինքը մամուլից է իմացել...իբր:
-Ալիսա
այդ դեպքում ինչու՞ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չփոխանցեց իշխանությունը:
-Գիժ
ես Նիկոլ, բա որ Լևոնը հոկտեմբերի 27-ին անդրադառնար՝ գիտես ի՞նչ կլիներ:
-Ի՞նչ
պիտի լիներ, հիմա էլ ես եմ անդրադառնում:
-Նիկոլ,
դու երբևէ ժամկետանց տուշոնկա կերած կա՞ս, այ ձեր բռնած գործը հիմա դրան է նման, հետո
այդ ի՞նչ կապիկություններ
են Նաիրիից հարցնել, թե ով էր 27-ի կազմակերպիչը:
Նաիրին իր խոսքն ավտոմատով ասել է, նա մինչև հիմա չգիտի, թե այդ ինչպես կատարվեց:
-Իսկ ո՞վ գիտի:
-Շատ
շատերը՝ հիմնական շահառուները, այդ օրերի ԱԱԾ նախարարները, ՀՀ դատախազները, քննչական
խմբի անդամները և այլոք:
-Իսկ ինչու՞ չեն ասում:
-Որ
լավ հարցնեք
կասեն, բայց այդ բացահայտումներն ավելի կթունավորեն հայ ժողովրդի
կյանքը, եթե շատ եք ուզում սկսեք Արմենակ Արմենակյանի
և Միրոյանի սպանություններից և կծիկը կքանդվի, դա իրոք մի «ուչաստկովու» գործ է:
Hayacq.com-ի
հումորային շարքից. Թիվ 23