Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

05 նոյ 2019 14:15

Կա վախի մթնոլորտ.կան մարդիկ,որոնք աջակցություն ցուցաբերելով՝ կորցրել են աշխատանքը պետական կառույցներում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը լավ է, օր-օրի ավելի է լավանում:  Լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա նշեց, որ այսօրվա դատական նիստին Ռ. Քոչարյանը ներկա է լինելու, չի կարծում, որ որևէ խնիրդ կլինի:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ խնդիր ուներ ՀՀ երկրորդ նախագահը, Լ. Քոչարյանն ասաց. «Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր: Կարևորն այն է, որ ուռուցքի մեջ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել»:

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը վիրահատվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Խոսելով դատարավարության մասին, Լ. Քոչարյանն ասաց, որ բիրտ ճնշում են տեսնում իշխանության կողմից՝ սկսած առաջին դեմքերից:
Հարցին, թե ինչո՞ւ եք ձեր ընտանիքից միայն դուք մասնակցում դատավարությանը, նա ասաց, որ իր որոշումն է մասնակցել նիստերին, նպատակահար չեն գտնում բոլորով գալ ու մասնակցել: 
Ինչ վերաբերում է մարզերում ի աջակցություն Ռ. Քոչարյանի ստորագրահավաքի, Լ. Քոչարյանն ասաց, որ միանշանակ կան աջակիցներ, ինքը տարբեր մարզերից ստանում է բազմաթիվ նամակներ: 
«Կան աջակիցներ,  ուղղակի կա վախի մթնոլորտ, որը գնալով քչանում է: Պետք է ամեն ինչ անել՝  կոտրելու  վախի մթնոլորտը: Վախենում են հարձակումներից՝ թե սոցիալական ցանցերով, նաև օրինակներ կան, որ մարդիկ աջակցություն ցուցաբերելով՝ կորցրել են աշխատանքը պետական կառույցներում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր