ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու համար նեղանալը «մեղք է»

«Կան երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այս հարցը քննարկում են, բայց ես չեմ կարող զենքի մասին որևէ բան ասել: Այս մասին բազմիցս խոսվել է»,- մանրամասնեց Կալաշնիկովը։ Նա ասաց, որ ՌԴ-ն ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում, այլև իր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանին:
«ՀՀ-ին այնպիսի զինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն եղել, այնպես որ, կարծում եմ, այս հարցում ՌԴ-ից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»: ՀՀ-ին նաև վաճառվում է այնպիսի զենք, որն այլ երկրներին չի վաճառվում», - նկատեց նա: