Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 նոյ 2019 16:53

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում.նա խոսքի մարդ է. Սեյրան Օհանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման մասին, Օհանյանը մի քանի հանգամանք նշեց: «Առաջին հերթին, նրա կարգավիճակն անհավասար է: Մեծ հարգանք եմ տածում այն մարդկանց նկատմամբ, ովքեր մարտի 1-ին կորցրեցին իրենց հարազատներին, սակայն պետք է նշեմ, որ այժմ այդ հարցը չի քննարկվում»,- հիշեցրեց նա:


Նրա խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունները վերաբերում են 3 նախագահներին. առաջինը ընտրվել է, երկրորդը հրաժարվել է դա ընդունել, երրորդը պետք է կարգ հաստատեր եւ ինչ-որ կերպ դա փոխանցեր ընտրված նախագահին: «Հարգում եմ մյուս նախագահներին, սակայն պետք է նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում: Բացի այդ, տեղեկատվական այնպիսի իրավիճակ է, կարծես բոլորը կողքից նայում են եւ հիանում, թե ինչ պայմաններում է նա գտնվում»,- նշեց Օհանյանը:
Նա ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիների ծանոթությունը թույլ է տալիս հաստատել, որ նա խոսքի մարդ է:
«Անձամբ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ, որ նրա ղեկավարության օրոք ձեռքբերումներն ակնհայտ են»,- հավելեց Օհանյանը:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր