Երևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն, կա երկու տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար       Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»    

06 նոյ 2019 14:26

Բաքվում Սպիտակցի Հայկո լսող ադրբեջանցին ձերբակալվել է

regionmonitor.com- փոխանցմամբ՝ նախօրեին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներով մեքենայով շրջելիս հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը լսում։
Տեսանյութը արագ տարածվել է սոցկայքերում և մեծ խուճապ առաջացրել։
Իսկ այսօր Բաքվի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բաքվի ոստիկանության վարչությունը բացահայտել է անձի ինքնությունը, ում մեքենայի մեջ հայկական երաժշտություն են լսել։ Վերջինս ձերբակալվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր