Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

06 նոյ 2019 15:24

Տեսանյութ. Հիմա բերանս եք բացում.Այդ ժամանակ պետությունը Մանվելն էր ներկայացնում, տեսանք ուր տարավ

Վորոնեժից մեր գործընկերներն ուղարկել էին «ՈՒԱԶ» մեքենաներ, սահմանին 6 օր կանգնած էին, իրենք ոչ մի գումար պատրաստ չէին վճարելու, մաքսատունն էլ պահանջում էր, որ առանց ավելացված արժեքի հարկ վճարելու չենք թողնելու սահմանն անցնի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի  6-ին, ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Այսինքն ձեւակերպվում էր որպես ավելացված արժեքի հարկի վճարում առաջացնող գործարք»,-ասաց նա:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, որ կարող էին թողնել սահմանին, հասցեատերը գար տաներ, ինչին Բագրատյանն արձագանքեց. «Սահմանին ո՞նց թողնեին. Էս մարդիկ ուզում էին իրենց ձեռքով տանեն, հասցնեն առաջնագիծ: Տանող չկա, տանողները գիտենք՝ ուր տարան: Էդ մարդիկ ասում են՝ եթե տանում ենք ձեզ, տանում եք տուն: Ասում են՝ խի՞ տամ տանես տուն»:
Աղազարյանը նշեց. «Պետական սահման է, իր հորեղբոր սահմանը չէ»:
Սա հունից հանեց Սերգեյ Բագրատյանին. «Իր հորեղբոր սահմանը չի, բայց կարար տաներ Ստեփանակերտ: Այդ ժամանակ պետությունը Մանվելն էր ներկայացնում, տարա՞վ: Հիմա բերանս եք բացում: Հիմա նորից կարող է Մանվել ստեղծվի: Ստեփանակերտում ստեղծված էր հատուկ կառույց, որին փոխանցում էինք: Էդ մարդն ասում էր՝ ես իմ ձեռքով տանում եմ Ստեփանակերտ, տամ այդ կառույցին, որ իմանամ՝ հասավ զինվորին:
Դրա համար հիմա ասում ենք էն գլխից, որ մեզ պարզ հասարակի օրենք է պետք: Ինչու ամեն անգամ դիմենք լիազոր մարմնին, ինչի՞ ամեն անգամ դիմենք: Դժվա՞ր է, այդ ցանկը գրենք, կպցնենք պատին, որ մարդը գա տեսնի, քշի գնա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր