Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում          Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում, 4 հոգի վիրավորվել է    

07 նոյ 2019 15:54

Շնաձկի ստամոսքի մեջ գտել են անհետ կորած զբոսաշրջիկի ձեռքը, որին ամուսնական մատանի է եղել

Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում շնաձուկը հոշոտել է շոտլանդացի զբոսաշրջիկին, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
44-ամյա ճանապարհորդը, որը հանգստի էր մեկնել կնոջ հետ, Հնդկական օվկիանոսում լողալու ժամանակ անհետ կորել է: Կինն ահազանգել է, եւ որոնողափրկարարական գործողություններ են իրականացվել: Զբոսաշրջիկին ապարդյուն փնտրել են ուղղաթիռի, ծովային նավակների, դայվերների եւ շների միջոցով:

Մի քանի օր անց լողափերից մեկում շնաձուկ են հայտնաբերել: Գիշատչի ստամոսքի մեջ գտել են անհետ կորած զբոսաշրջիկի ձեռքը, որին ամուսնական մատանի է եղել:
Մնացորդները կուղարկվեն ԴՆԹ թեստավորման, սակայն անհետ կորած զբոսաշրջիկի կինն արդեն նույնականացրել է իր ամուսնու ամուսնական մատանին:  





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր