Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

07 նոյ 2019 16:47

Ռուբեն Սահակյանը իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր-կլաս»-ն է ցուցադրել. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի հայտարարություններին: Վերջինս անդրադարձել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ դասային աստիճան ստանալուն, տարակուսանք հայտնել այդ առթիվ:

«Լրագրողներին տված ճեպազրույցում այսօր իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր-կլասն» է ցուցադրել փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ զգացմունքային զեղումներով անհեթեթ դատողություններ շռայլելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արժանիքների և նրան արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ»,- գրել է նա:
Աբրահամյանը շեշտել է՝ հրապարակային հայտարարություն անելուց առաջ իրեն հարգող իրավաբանը կբացեր «Դատախազության մասին» ՀՀ օրենքը և նախ կաշխատեր հասկանալ՝ ինչպես են կարգավորվում դասային աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ գլխավոր դատախազի պարագայում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր