Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

08 նոյ 2019 14:45

Տեսանյութ. Խնդրում ենք ժետոնը փոխանցել Հարությունյանին, որպեսզի մետրոյով գնա տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ գնալիս հանդիպեց ԿԳՄՍՆ շենքի դիմաց նստացույց անող երիտասարդներին:

ՀՅԴ ՀԵՄ անդամներից մեկը վարչապետին մետրոյի ժետոն փոխանցեց՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին փոխանցելու համար:
Վարչապետը վերցրեց ժետոնը և նշեց, որ չի փոխանցի Արայիկ Հարությունյանին, սակայն կպահի իր մոտ որպես հիշատակ:

Փաշինյանը նաև նշեց, որ չի կիսում երիտասարդների և ուսանողների կարծիքը Արայիկ Հարությունյանին ուղղված մեղադրանքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր