Առուշ Առուշանյանը ոստիկանության դեմ դատական հայց է ներկայացրել          Ես երբեք չեմ ցանկացել և չեմ ցանկանա դառնալ վարչապետ, բայց եթե ժողովուրդը վստահի ու ինձանից պահանջի ես պատրաստ կլինեմ կյանքս դնել հանուն հայրենիքի       Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել    

08 նոյ 2019 16:40

Տեսանյութ.Էդ 20 մլն դրամը, որը տալիս եք Մելինե Դալուզյանի ֆիլմին,ես պատրաստ եմ այդքանով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել

Հեռուստատեսային պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ «Մել» ֆիլմի մասին: «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է, ուրիշ մասեր չեն ֆինանսավորում»,- մասնավորապես նշել էր վարչապետը:
«Նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ... Էդ 20 մլն դրամը, որը տալիս եք Մելինե Դալուզյանի ֆիլմի՝ իբր չեմպիոնական հատվածը ֆինանսավորելու համար, պատրաստ եմ այդ գումարով նորանկախ Հայաստանի 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր նկարահանել»,- ասել է Ռ. Մխիթարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր